Ստամբուլում հարձակում են գործել ամերիկացիների վրա
Ստամբուլում 10 ցուցարար հարձակում է գործել ԱՄՆ-ի 3 քաղաքացու վրա: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Փոխանցվում է, որ ցուցարարներն ամերիկացիների վրա հարձակվելու ժամանակ բղավել են՝ «Յանկինե՛ր, տունդարձ»:
Նշվում է, որ ցուցարարներն ամերիկացի նավաստիների վրա նետել են կարմիր ներկեր և նրանց անվանել մարդասպաններ: