Ադրբեջանի մտքի թռիչքը. վերջինս արգելել է թռիչքներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում
Ադրբեջանն արգելել է թռիչքներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ հայկական ուղղաթիռի կործանումից հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ադրբեջանը «օկուպացված հողերի» օդային տարածքը հայտարարել է փակված թռիչքների համար և տեղեկացրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊՆ տեղեկություն էր տարածել, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՌՕՈւ "ՄԻ-24" ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է: