Ալիևը կրկին երազում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք միշտ զգացել են Իրանի աջակցությունը կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Այս մասին հայտնում է АзерТАдж-ը:
Փոխանցվում է, որ Ալիևն այսպիսի հայտարարություն է արել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանի «պատմական հողերը»՝ Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից 7 շրջանները գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» տակ: Ցավոք սրտի Հայաստանը «անտեսում» է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմի միջազգային իրավունքները»,-հայտարարել է Ալիևը:
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: