Բոլորը գոհ են հայ խաղաղապահների ծառայությունից. Ջոն Հեֆերն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ» թերթի հետ զույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձել է նաև Հայաստան-ՆԱՏՕ- հարաբերություններին մասնավորապես նշելով. «Մենք շատ գոհ էինք և պատիվ ենք համարում, որ նախագահ Սարգսյանն այս անգամ անձամբ էր մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։
Գիտեք, նախագահ Սարգսյանը նաև հանդիպեց պետքարտուղար Քերրիին և նախագահ Ալիևին գագաթաժողովի մատույցներում՝ ԼՂ խնդիրը քննարկելու համար։
Այս հանդիպումների շարքը Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ Սոչիում, Ուելսում և Փարիզում, նպատակ ուներ առնվազն կանխել իրադրության սրումը տարածաշրջանում, նաև բարելավել մթնոլորտը ընթացող բանակցություններում...
ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հայաստանի հետ հաջողությամբ առաջ է ընթանում։ Գիտեք, Հայաստանը մասնակցում է և իր ներդրումն է բերում աշխարհում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող մի շարք խաղաղարար առաքելությունների՝ Կոսովոյում, նաև Աֆղանստանում։ Եվ բոլորը գոհ են հայ խաղաղապահների ծառայությունից։
...Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և թե անցած ճանապարհը, թե գործընկերության հեռանկարները քաջալերող են ու խոստումնալից»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: