62-ամյա Ջեֆ Գոլդբլումը ամուսնացել է երրորդ անգամ
Հոլիվուդից ուրախալի լուրեր են ստացվել՝ 62-ամյա դերասան Ջեֆ Գոլդբլումը ամուսնացել է կանադացի մարմնամարզուհի Էմիլի Լիվինգսթոնի հետ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Լոս-Անջելեսի «Շատո Մարմոն» հյուրանոցում: Իր երջանկությամբ դերասանը կիսվել է իր միկրոբլոգում և շնորհակալություն հայտնել երկրպագուներին շնորհավորանքների համար. գրում է կայքը: