Բրիդնի Սփիրսի զուգընկերը ստիպված է պահպանել երգչուհու գաղտնիքը՝ տուգանքի սպառնալիքի ներքո
32-ամյա Բրիդնի Սփիրսը տանել չի կարողանում միայնությունը: Օրերս տեղեկատվություն տարածվեց երգչուհու նոր սիրավեպի մասին: Չարլի Էբերսոլի հետ իր հարաբերությունների մասին երգչուհին հայտնել է՝ իր միկրոբլոգում հրապարակելով իր և զուգընկերոջ նկարը: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Զույգի միջև հարաբերություններն այնքան լուրջ են, որ վերջերս նրանց միջև փաստաթուղթ է ստորագրվել, համաձայն որի՝ Էբերսոլը պարտավորվել է չհրապարակել երգչուհու և նրա ընատանիքի մասին տեղեկություններ: