«Հիշատակի օղակ». վերջին էջը դեռևս դատարկ է
Հսկայական չափսերի հասնող «Հիշատակի օղակը»-ը, որի վրա քանդակված է ավելի քան 580 հազար անուն, համարվում է Առաջին համաշխարհայինին նվիրված ամենամեծ հուշարձաններից մեկը. գրում է euronews.com-ը:
«Հուշարձանին օղակի տեսք հաղորդելու գաղափարն ինձ շատ հեշտ ծնվեց: Սա խորհրդանշում է եղբայրություն: Ստեղծագործելիս ես իմ աչքի առաջ ունեի այն բոլոր մարդկանց, ովքեր մեկ ամբողջ են կազմում: Այլ կերպ ասած՝ սա բոլորին ձեռք ձեռքի տված և միասին լինելու հնարավորություն է տալիս: Սա ոչ միայն կրում է միասնության ու եղբայրության խորհուրդ, այլև անմահության», կայքի հետ զրույցում նշել է հուշարձանի ճարտարապետ ֆրանսիացի Ֆիլիպ Պրոստը: