Րիո դե Ժանեիրոյում կառուցված ավազե պալատը հավակնում է Գինեսի գրքում գրանցվելուն
Ամերիկացի նկարիչ Ռաստի Կրոֆտը, ով նկարում է ավազի վրա, ծովափերից մեկում կառուցել է 12 մետր երկարությամբ ավազե պալատ: Այժմ պալատը հավակնում է Գինեսի գրքում գրանցվելուն: Այս մասին գրում է rambler.ru-ն:
Կայքի փոխանցմամբ՝ նկարչին պալատի կառուցման մեջ օգնել է 15 մարդ: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ պալատը կանգուն կմնա, քանի որ կառուցման ժամանակ բացի թաց ավազից, ուրիշ ոչինչ չի օգտագործվել: