Ինչպե՞ս են աստղերն ամուսնության առաջարկություն անում. ամենառոմանտիկ պատմությունները
7days.ru կայքը ներկայցրել է մի քանի պատմություն՝ աստղերի ամունության առաջարկությունների մասին:
Թոմ Կրուզը Քեթի Հոլմսին ամուսնության առաջարկություն է արել Էֆելյան աշտարակի վրա, մինչդեռ սա չօգնեց փրկել նրանց ամուսնությունը: Զույգն ի վերջո բաժանվեց:
Մըրայ Քերին ամուսնացել է իրեն առևանգողի հետ: Իր հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է, որ երազում է, որպեսզի որևէ մեկն իրեն դուրս բերի իր ձանձրալի կյանքից՝ տանելով երջանիկ կյանք: Այս խոսքերից հետո երգիչ Նիք Քեննոնը առևանգել է երգչուհուն:
Դովիլում դեռևս նոր ծանոթանալով գեղեցկուհի Քեթրին Զետա Ջոնսի հետ՝ դերասան Մայքլ Դուգլասը ապշեցրել է դերասանուհուն հետևյալ հայտարարությամբ՝ Ես ուզում եմ լինել ձեր ապա երեխաների հայրը:
Իսկ երգչուհի Փինքն ինքն է առաջարկություն արել զուգընկերոջը: Չորս տարի հանդիպելով երգչուհու հետ՝ մոտոցիկլիստ Քերի Խարտը չի շտապել երգչուհուն ամուսնության առաջարկություն անել: Փինքն ուղղել է այդ սխալը՝ զուգընկերոջ հերթական ավտոմրցույթի ժամանակ ամբիոնից հնչեցնելով ամուսնության առաջարկությունը: