Թուրքիայում Սիրիայի փախստականների թիվը հասել է 1,627 միլիոնի
Թուրքիայում Սիրիայի փախստականների ընդհանուր թիվը հասել է 1,627 միլիոնի, որոնցից 224 հազարը գտնվում է փախստականների համար նախատեսված վրաններում, 325 հազարը վերադարձել է Սիրիա: Այս մասին ասվում է Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հարցով հանձնաժողովի զեկույցում: Գրում է РИА Новости-ն:
Թուրքական 10 մարզում ավելի քան 20 ժամանակավոր վրան է կառուցվել Սիրիայի փախստականների համար, որտեղ կան դպրոցներ, փախստականները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, սնունդ: