Իրանի հարցով «Վեցնյակ»-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին
Իրանի միջուկային ծրագրի շուրջ հերթական բանակցությունները կկայանան նոյեմբերի 18-ին Վենայում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Գրում է РИА Новости-ն:
«Դեռևս չի ավարտվել Քեթրին Էշթոնի և Ջավադ Զարիֆի հանդիպումը: Կարծում եմ՝ որևէ հավելյալ շփում մինչև նոյեմբերի 18-ը չի լինի, և բոլորը կհավաքվեն Վենայում, ինչպես և նախատեսվում է»,-ասել է ռուսական պատվիրակության ղեկավարը: