Թիմաթին դարձել է Չեչնիայի ժողովրդական արտիստ
Ռուս երգիչ Թիմուր Յունուսովը, ով հանրությանը հայտնի է Թիմաթի անվանմամբ, դարձել է Չեչնիայի ժողովրդական արտիստ:
Այս մասին Ռամզան Քադիրովը հայտնել է սոցիալական ցանցերում:
«Ես ուզում եմ շնորհավորել Թիմաթիի երկրպագուներին: Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել՝ նրան շնորհել Չեչնիայի ժողովրդական արտիստի կոչումը»,-ասել է նա:
Այս մասին գրում է ТАСС-ը: