Թուրքիան և Հունաստանը կհանդիպեն բանակցային սեղանի շուրջ
Հունաստանի և Թուրքիայի երրորդ ամենամյա բարձրագույն խորհրդի նիստը պետք է տեղի ունենա Աթենքում՝ դեկտեմբերի 5-6-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ նիստը պետք է տեղի ունենա վարչապետներ՝ Անտոնիս Սամարասի և Ահմեդ Դավութօղլույի նախագահությամբ:
Նշվում է, որ վերջին ամիսների ընթացքում Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել էին, կապված Հունաստանի վիճելի տարածքների հետ: