Rolling Stones -ը 12,7 մլն դոլարի ապահովագրություն է պահանջել հետաձգված համերգների համար
Ռոք խումբ Rolling Stones-ը 12,7 մլն դոլարի ապահովագրություն է պահանջել Միկ Ջագերի զուգընկերուհու մահվան պատճառով հետաձգված հյուրախաղերի համար. հղում անելով BBC-ին՝ հայտնում է rambler.ru-ն:
Լորեն Սքոթը ինքնասպանություն էր գործել մարտին: Դրանից հետո խումբը հետաձգել էր Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նախատեսվող հյուրախաղերի շարքը: Խմբի պայմանագրում նշված կետի համաձայն՝ խմբի անդամների հարազատների մահվան դեպքում հյուրախաղերը կկոմպենսացվեն: