Դենիել Րեդքլիֆը պատահաբար թունավորվել է անտիֆրիզից
Դենիել Րեդքլիֆը, ով հանրահայտ էր դարձել Հարրի Փոթթերի մասին պատմող ֆիլմերի շարքից, թունավորվել է նկարահանման հրապարակում, որտեղ մի բաժակ ջուր է խմել ծորակից: Ավելի ուշ պարզվել է, որ նկարահանող խումբը հոսող ջրի մեջ անտիֆրիզ է ավելացրել: Բրիտանացի դերասանի ինքազգացողությունը միանգամից վատացել է և նկարահանող խումբը ստիպված է եղել շտապօգնություն զանգահարել. գրում է starhit.ru-ն:
«Ես չգիտեի, որ մի ամբողջ բաժակ խմելուն ոչ պիտանի ջուր եմ խմել: Ես ինձ շատ վատ էի զգում»,-ասել է դերասանը: Բժիշկների պնդմամբ՝ Րեդկլիֆի բախտը բերել է, քանի որ նման թունավորումը ողբերգական հետևանքների կարող էր հանգեցնել:
Կայքի փոխանցմամբ՝ ավելի վաղ դերասանը նշել էր, որ ուզում է մեռնել նկարահանման հրապարակում, մինչդեռ Րեդկլիֆը նկատի է ունեցել, որ մտադիր է մինչև կյանքի վերջը նկարահանվել ֆիլմերում: