Մակոլի Կալկինը ծաղրել է իր մահվան մասին տարածված նորությունը
Հանգստյան օրերին ԶԼՄ-ներում նորություն էր տարածվել ԱՄՆ դերասան Մակոլի Կալկինի մահի մասին: Համաձայն տեղեկատվության՝ դերասանը մահացած էր գտնվել Մանհեթոնի իր բնակարանում: Մինչդեռ աստղի երկրպագուների մեծ մասը հրաժարվել էր հավատալ նորությանը, ինչը ճիշտ որոշում էր. գրում է spletnik.ru-ն:
Նորությունը տարածել է ամերիկյան հայտնի կաբելային հեռուստալիքներից մեկի անունը կրող կեղծ կայքը, որի հետևանքով մնացած լրատվամիջոցները, վստահելով տեղեկատվությանը, սկսել են այն շատ արագ տարածել:
Կայքի փոխանցմամբ՝ երգիչը սոցցանցում իր նկարներից է հրապարակել ցույց տալու համար, որ ողջ է: