Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ի՞նչ են քննարկել
![](/timthumb.php?src=disc/24-11-24/5a808e52bdfc866e210f5b6b5b933a1b.jpg&w=450)
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, РИА Новости-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Նոյեմբերի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։