Լուկաշենկոն առաջարկել է քրեական պատասխանատվություն սահմանել Բելառուսի նախկին նախագահին վիրավորելու համար
Բելառուսի քրեական օրենսգիրքը կարող է համալրվել նոր հոդվածով, որը պատիժ է նախատեսում հանրապետության գործող կամ նախկին նախագահի նկատմամբ բռնության, ինչպես նաև երկրի նախկին ղեկավարին վիրավորելու համար: Համապատասխան փոփոխությունները ներկայացրել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Այսպիսով, առաջարկվում է Բելառուսի քրեական օրենսգիրքը լրացնել 366-1 հոդվածով, որը սահմանում է առավելագույնը ութ տարվա ազատազրկում, եթե անձը բռնություն է գործադրել կամ սպառնացել է բռնություն գործադրել նախագահի նկատմամբ, այդ թվում՝ նախկին:
Երկրի նախկին ղեկավարին զրպարտելու և վիրավորելու համար առաջարկվում է պատժել առավելագույնը վեց տարվա ազատազրկմամբ՝ ինչպես գործող նախագահի դեպքում է: Նույն նորմերը կգործեն նաև նախկին նախագահի ընտանիքի անդամներին վիրավորելու և զրպարտելու դեպքում:
Փաստաթուղթը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը, այնուհետև այն կներակայացվի Լուկաշենկոյին՝ ստորագրելու համար։