ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած
Օգոստոսի 9-ին, ժամը 12։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից Նորատուս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 43-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։02-ին, մարվել՝ 14:17-ին։ Այրվել է ավտոմեքենան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։