Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է Սիրիայից զորքերը դուրս բերելու պայմանները
Թուրքիայի զինված ուժերը միշտ պատրաստ են գործողություն իրականացնել Իրաքում և Սիրիայում՝ ահաբեկչական խմբավորումների դեմ` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Նրա խոսքով՝ նախկինում Թուրքիան ունեցել է երեք հակաահաբեկչական բրիգադ, իսկ հիմա՝ 20, և այժմ երկարատև և լայնածավալ գործողություններ է իրականացնում։
Գյուլերը նաև նշել է Սիրիայից թուրքական ԶՈՒ-ի դուրսբերման պայմանները։
«Մեր նպատակն է Սիրիայում հասնել քաղաքական լուծման՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի հիման վրա։ Մենք պատրաստ ենք հնարավոր աջակցություն ցուցաբերել Սիրիայի բոլոր բնակիչներին վերաբերող Սահմանադրության ընդունմանը, ազատ ընտրությունների անցկացմանը, համակողմանի կարգավորմանը և անվտանգության ապահովմանը»,- նշել է Գյուլերը:
Թուրքիայի ՊՆ ղեկավարի խոսքով՝ միայն այն բանից հետո, երբ այդ բոլոր կետերն իրականացվեն, և Թուրքիայի սահմանների անվտանգությունն ամբողջությամբ ապահովվի, Անկարան կկարողանա դիտարկել զորքերի դուրսբերման հնարավորությունը։