Տերյան-Արամի խաչմերուկն այս պահին
Տերյան-Արամի խաչմերուկն այս պահին։
Վաղ առավոտից քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում։ Մի շարք փողոցներ են փակվել։
Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը կոչ էր արել պայքարի մասնակիցներին մայիսի 15-ին՝ ժամը 16։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ, որտեղ միջազգային համաժողով է տեղի ունենալու, ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։
Սրբազանը կոչ էր արել լինել այնտեղ և բողոքի ու ընդվզման ձայն բարձրացնել՝ ընդդեմ սահմանազատման-սահմանագծման ապօրինի գործընթացի։