Անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը․ խոսնակ
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը»,-գրել է Կոստանյանը։