Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում փետրվար 5-ին տեղի ունեցած պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։
«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,– ասել է բնակիչը։
Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25-ին նրան հուղարկավորել են։