Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բեռլինում․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: