Երևան, 22.Դեկտեմբեր.2024, 00:00 |
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագ... ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախ... Ջուր չի լինելու ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել «Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, ո... Մայրս երեք սիրած արտահայտություն ուներ․ Նազեն... Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել ... Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանա... Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա». վե... Մոուրինյուն կրկին դժգոհ է Սիրիայում արտաքին գործերի նախարար է նշանակվել Կենտրոնի քննչական բաժնում 16-ամյա աղջիկ է վատ... Ողբերգական վթար՝ Իրանում․ կան զոհեր Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը... Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական ար... Իշխանությունների կողմից կատարվում է ՀՀ-ի և հա... Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորք... 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կի... Ամփոփվել են ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրակա... Փաշինյանը ցավակցություն է հայտնել Մագդեբուրգո... ՔՊ-ականներից ովքե՞ր են մասնակցում Հովիկ Աղազա... Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի... «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչն... Եվրամիությունը չպետք է շտապի Ռուսաստանի դեմ պ... Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը ... Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջն... Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է «DAF» բեռնատ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնա... Ռեալը կարող է սենսացիոն տրանսֆեր իրականացնել․... 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային... Մանրամասներ՝ Մարտունի-Գավառ ճանապարհին տեղի ո... Ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարվածել... Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյ... Մանրամասներ՝ Նոր Երզնկա գյուղի մոտ տեղի ունեց... Միջազգային 15 մրցաշար՝ Երևանում. 2024 թվականը... Չէի կարողանում քնել․ ինչպես է ազդել դոպինգայի... Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրեր... Բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. վերջինը վերած... Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան ... Դամասկոսում սպանվել է Իրանի դեսպանության աշխա... Էկոնոմիկայի նախարարը Շիրակում շրջայցի ընթացքո... Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունե... Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծ... Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադ... ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հա... ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Կո... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նի... Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիո... Կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի... Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչն... Կարող եք պահանջել կարմիր գծերի նախկինում գործ... Ձեր նախագահության օրոք ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ... Վրաստանում ՀՀ դեսպանը մի շարք դիվանագիտական ա... Երևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խող... Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված ... Բավարիան և Լայպցիգն արձագանքել են Մագդեբուրգո... Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերա... Այսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ Սուրենյ... Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժան... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 21-ի համար Լույս չի լինի. հասցեներ Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողութ... Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են. «... Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել. «Հր... 36 ժամ ջուր չի լինելու Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է. «... Քյարամյանի եւ Բադասյանի դեմ հաղորդում կներկայ... Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային... «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու Ն... Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել. «Ժողովու... Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փո... Բարսելոնան նոր մարզադաշտ է փնտրում ՉԼ-ի հանդի... Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամ... Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը ... ՌԴ նախագահը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայ... Ես երազում եմ այդ մրցաշարում հաղթելու մասին․ ... Կանոնակարգվում է սեռաբջիջների և սաղմերի ներմո... Առողջապահության նախարարի ծառայողական ավտոմեքե... Ո՞վքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավա... ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը ... Արթուր Աբրահամը լուսանկար է հրապարակել Նեյմար... Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը նշում են իր... Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում․ ... Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից ... Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ... Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ... 9 կիլոգրամից ավելի մարիխուանա և զինամթերք․ Շե... Գորշ արջերը ձմեռային զբոսանքի են դուրս եկել Վ... Ավելի քան 30 երկրի գիտնական և մասնագետ Սանկտ ... Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությա... ՊԵԿ e-invoicing համակարգում էլեկտրոնային ստոր...

ԱՄՆ դեսպանի հիմնադրամը 175,000 դոլար կհատկացնի Երերույքի տաճարի պահպանության աշխատանքների համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև նոյեմբերի 20-ին ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կողմից հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպաններ, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել համագործակցության նոր շրջափուլի մեկնարկը: Նախարարը տեղեկացրել է՝ հաշվի առնելով հուշարձանի պատմաճարտարապետական և գիտական բացառիկ նշանակությունը` ԿԳՄՍ նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից պատրաստվել և 2021 թվականի մայիսի 21-ին կայացած գիտամեթոդական խորհրդում հավանության է արժանացել «Երերույքի տաճարի և փոքր դամբարանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը», որն էլ կիրականացվի դրամաշնորհի շրջանակում:

«Արդյունքում՝ երաշխավորված կլինի Հայաստանի վաղքրիստոնեական ճարտարապետության այս եզակի կառույցի հետագա պահպանությունը, պայմաններ կստեղծվեն պատմամշակութային հենքի վրա վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելու տարածաշրջանի պատմությունը, ճարտարապետությունը, արվեստը, կկազմակերպվեն կրթական ծրագրեր, որոնք անկասկած նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և հայոց մշակութային ժառանգության հանրահռչակմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ծրագրի մեկնարկի և հաջող իրականացման գործում կարևորելով և բարձր գնահատելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աջակցությունն ու մասնակցությունը:

«ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին հաջողվել է այս հավակնոտ ծրագրի շուրջ համախմբել միջազգային տարբեր մասնագետների, որոնց համատեղ գործունեության արդյունքում անվերապահորեն շահելու է Երերույքի տաճարը, շահելու է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի, Երերույքի պահպանության ծրագրին ցուցաբերվող այս աջակցության համար, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությանն ԱՄՆ դեսպանության շարունակական աջակցության համար։

Նախարարը տեղեկացրել է՝ այս պահին էլ Սանահինի վանքում շարունակվում են Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների վերականգնման աշխատանքները։

«Նույն ծրագրի առաջին փուլով արդեն ամրակայվել կամ վերականգնվել են Սբ․ Հակոբ եկեղեցին, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը և Սբ․ Հարություն եկեղեցին։ Մենք հիշում ենք նաև Մեղրիի եկեղեցու որմնանկարների և Դաշտադեմի ամրոցի վերականգնման աշխատանքներին աջակցությունը և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք Ձեր օգնությամբ, հարգարժան տիկին դեսպան, իրականացվել են մշակույթի և կրթության ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական և հիմք կհանդիսանա նոր ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված հայկական պատմամշակութային հուշարձանների խնդրին՝ ընդգծելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Լեռնային Ղարաբաղում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ևս ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով ներդրում ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», – ասել է դեսպան Քվինը։

ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած՝ իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորում։

Երերույքի տաճարը մասնագետները թվագրում են V դ. վերջով: Տաճարը Հայաստանի վաղքրիստոնեական բազիլիկ եկեղեցիներից ամենահայտնին է: Դրա մեջ ներդաշնակ միաձուլված են երեք ճարտարապետական դպրոցներ: Տաճարը պահպանված բազիլիկ շինությունների հնագույն պարզ ձևից աստիճանաբար բարդի անցման ընթացքը ներկայացնող հուշարձաններից է:

Երերույքն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում։

Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել MVF նվագախմբի «Արթնացում» երաժշտական հոլովակի պրեմիերան։ Հոլովակում տեղ են գտել դրվագներ Երերույքի բազիլիկ տաճարում և նվագախմբի ամերիկյան շրջագայության ընթացքում կատարված նկարահանումներից։

Այս թեմայով

Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագ... ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախ... Ջուր չի լինելու ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել «Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, ո... Մայրս երեք սիրած արտահայտություն ուներ․ Նազեն... Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել ... Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանա... Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա». վե... Մոուրինյուն կրկին դժգոհ է Սիրիայում արտաքին գործերի նախարար է նշանակվել Կենտրոնի քննչական բաժնում 16-ամյա աղջիկ է վատ... Ողբերգական վթար՝ Իրանում․ կան զոհեր Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը... Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական ար... Իշխանությունների կողմից կատարվում է ՀՀ-ի և հա... Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորք... 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կի... Ամփոփվել են ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրակա... Փաշինյանը ցավակցություն է հայտնել Մագդեբուրգո... ՔՊ-ականներից ովքե՞ր են մասնակցում Հովիկ Աղազա... Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի... «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչն... Եվրամիությունը չպետք է շտապի Ռուսաստանի դեմ պ... Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը ... Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջն... Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է «DAF» բեռնատ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնա... Ռեալը կարող է սենսացիոն տրանսֆեր իրականացնել․... 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային... Մանրամասներ՝ Մարտունի-Գավառ ճանապարհին տեղի ո... Ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարվածել... Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյ... Մանրամասներ՝ Նոր Երզնկա գյուղի մոտ տեղի ունեց... Միջազգային 15 մրցաշար՝ Երևանում. 2024 թվականը... Չէի կարողանում քնել․ ինչպես է ազդել դոպինգայի... Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրեր... Բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. վերջինը վերած... Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան ... Դամասկոսում սպանվել է Իրանի դեսպանության աշխա... Էկոնոմիկայի նախարարը Շիրակում շրջայցի ընթացքո... Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունե... Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծ... Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադ... ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հա... ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Կո... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նի... Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիո... Կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի... Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչն... Կարող եք պահանջել կարմիր գծերի նախկինում գործ... Ձեր նախագահության օրոք ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ... Վրաստանում ՀՀ դեսպանը մի շարք դիվանագիտական ա... Երևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խող... Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված ... Բավարիան և Լայպցիգն արձագանքել են Մագդեբուրգո... Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերա... Այսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ Սուրենյ... Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժան... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 21-ի համար Լույս չի լինի. հասցեներ Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողութ... Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են. «... Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել. «Հր... 36 ժամ ջուր չի լինելու Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է. «... Քյարամյանի եւ Բադասյանի դեմ հաղորդում կներկայ... Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային... «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու Ն... Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել. «Ժողովու... Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փո... Բարսելոնան նոր մարզադաշտ է փնտրում ՉԼ-ի հանդի... Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամ... Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը ... ՌԴ նախագահը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայ... Ես երազում եմ այդ մրցաշարում հաղթելու մասին․ ... Կանոնակարգվում է սեռաբջիջների և սաղմերի ներմո... Առողջապահության նախարարի ծառայողական ավտոմեքե... Ո՞վքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավա... ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը ... Արթուր Աբրահամը լուսանկար է հրապարակել Նեյմար... Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը նշում են իր... Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում․ ... Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից ... Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ... Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ... 9 կիլոգրամից ավելի մարիխուանա և զինամթերք․ Շե... Գորշ արջերը ձմեռային զբոսանքի են դուրս եկել Վ... Ավելի քան 30 երկրի գիտնական և մասնագետ Սանկտ ... Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությա... ՊԵԿ e-invoicing համակարգում էլեկտրոնային ստոր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan