Պետք է հաղթահարենք բոլոր ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը․ Արման Թաթոյան
![](/timthumb.php?src=disc/19-11-23/b9cf047842fee30bae04b4f3d21a0534.jpg&w=450)
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների հայտարարությունը` նրանց խիստ մտահոգությունները և գրել է․
«Մեր հավաքական խնդիրն է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, հայ համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ»։