«Արսենալ»-ը պայմանագիր է ստորագրել Դևիդ Բեքհեմի 15-ամյա տղայի հետ
Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Դևիդ Բեքհեմի 15-ամյա տղայի՝ Բրուկլին Բեքհեմի հետ: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Գրում է ТАСС-ը:
Բեքհեմի տղայի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դրական պայմանների դեպքում երիտասարդ ֆուտբոլիստի հետ կարող է կնքվել երկարատև պայմանագիր: Ինչպես նաև Բրուկլին Բեքհեմի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել լոնդոնյան «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: