«Յուվենտուսի» գլխավոր մարզիչը փոխում է խաղի կանոնները
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Պարմայի» հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել 3-5-2 խաղային սխեմայից, որն օգտագործում էր «բիանկոներիների» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Նոյեմբերի 6-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Օլիմպիակոսի» հետ հանդիպման ժամանակ իտալացի մասնագետը մրցաշրջանում առաջին անգամ փորձարկել է 4 պաշպանով խաղի մարտավարությունը: