Կրիշտիանո Ռոնալդուն ստացել է 2013-14 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ստացել է 2013-14 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»: «Ոսկե խաղակոշիկը» շնորհվում է խաղաշրջանի եվրոպական լավագույն ռմբարկուին:
Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն իսպանական Պրիմերայում 31 գոլ է հեղինակել: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, որովհետև առանց նրանց ես չէի ստանա այս մրցանակը:
Շնորհակալ եմ նաև ընտանիքիցս, երկրպագուներից ու բոլորից, ովքեր ինձ հնարավորություն են ընձեռել խաղալ աշխարհի լավագույն ակումբում»,-ասել է Ռոնալդուն: