Շարապովան դարձել է 2014թ.-ի ամենաբարձ վարձատրվող մարզուհին
Ըստ Forbes-ի՝ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դարձել է 2014թ.-ի ամենաբարձ վարձատրվող մարզուհին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մարզուհին վաստակել է $24,4 մլն:
Երկրորդ տեղում չինացի Լի Նան է ($23,6 մլն), երրորդ տեղում՝ Սերենա Ուիլյամսը ($22 մլն):
Առաջնորդների եռյակում են բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը ($105 մլն), ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ($80 մլն) և բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ($72,3 մլն):