Կանխատեսվել է Շումախերի մահը
«Ֆորմուլա-1»-ի բժշկական աշխատակազմի նախկին ղեկավարը կանխատեսել է Շումախերի մահը`տալով նրան մի քանի տարի: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Աշխարհն այժմ հնարավորություն ունի երկար հրաժեշտ տալու Շումախերին: Նման հիվանդների կյանքի տևողությունը մի քանի ամսից մինչև մի քանի տարի է»,-ասել է բժիշկը:
Ավտոարշավորդ, 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերը գտնվում է Շվեյցարիայի իր տանը, որտեղ շարունակում է բուժում ստանալ, սակայն նրա առողջական վիճակի մասին չի հաղորդվում: Նրա բուժման համար շաբաթվա ընթացքում ծախսվում է 100,000 ֆունտ ստերլինգ: