Ֆրանսիայում 8-ամյա տղան մահացել է հոկեյի դաշտում սայթաքելու արդյունքում
8-ամյա տղան մահացել է Ֆրանսիայի հոկեյի առաջնության ժամանակ դաշտում հայտնված պտուտակի պատճառով սայթաքելու արդյունքում:
Միջադեպը տեղի է ունեցել խաղի վերջին 3 րոպեի ընթացում: Երեխային անմիջապես տեղափոխել են Դյունկերկի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կանքը:
«Դժվար է խոսել այս մասին, սկայն մենք պետք է տեղեկացնենք, որ 8-ամյա տղան մահացել է: Ննջիր խաղաղությամբ փոքրիկ հրեշտակ»,-Twitter-ում գրել է ակումբի ներկայացուցիչը:
Ոստիկանությունը դեպքի հետ կապված հետաքնություն է սկսել:
Այս մասին հայտնել է L'Equipe-ը: