Մահացել է Coca-Cola-ի գովազդներում նկարահանված հայտնի Ձմեռ պապը (տեսանյութ)
ԱշխարհՄեծ Բրիտանիայի Բերջես Հիլ քաղաքում 87 տարեկան հասակում մահացել է Coca-Cola-ի գովազդներում նկարահանված հայտնի Ձմեռ պապ, դերասան` Ջոն Մուրը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ Մուրը չի ունեցել դերասանի կրթություն, սակայն դա նրան չի խանգարել նկարահանվել Coca-Cola-ի գովազդներում:
Նշվում է, որ նա մահացել է թոքերի քաղցկեղից: Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2014-ի հոկտեմբերի 31-ին: