Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը օրինագիծ է չեղյալ համարել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չեղյալ է համարել օրինագիծը, որով հարկ էր դրվում ինտերնետ-թրաֆիկի վրա: Այս մասին հայտնում է MR1-ն:
Փոխանցվում է, որ նա հայտարարել է, որ հարկային օրինագիծը պետք է վերանայվի: «Այն չի կարող հաստատվել ներկայիս տեսքով»,-հայտարարել է Օրբանը:
Ինչպես գրում է Financial Times-ը` հարկի արմատական փոփոխությունը անակնկալ էր դարձել նաև կառավարության համար: Նշվում է, որ մինչ օրինագծի փոփոխությունը` տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որին մասնակցել էին ավելի քան 100 հազար մարդ: