Էրդողանը քննադատել է միջազգային կոալիցիային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է միջազգային կոալիցիային: Վերջինս նրանց մեղադրել է Սիրիայի Քոբանի քաղաքը ռմբակոծելու մեջ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այս հայտարարությունը նա արել է Փարիզում տեղի ունեացած մամլո ասուլիսի ժամանակ: Նշվում է, որ Էրդողանը Փարիզում գտնվում է այցով:
«Ինչո՞ւ են միջազգային կոալիցիայի ուժերը միայն ռմբակոծում Սիրիայի Քոբանի քաղաքը, ինչո՞ւ չեն ռմբակոծում այլ քաղաքներ: Ամեն անգամ խոսքը գնում է միայն Քոբանիի մասին, որը գտնվում է Թուրքիայի սահմանի վրա: Այդ քաղաքում այժմ մարդ չի մնացել, բացի 2 հազար զինյալից»,-հայտարարել է Էրդողանը: