Աղանդը կործանարար է հասարակության համար
Աղանդ է համարվում համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն,բուդդայականություն,մահմեդականություն և այլն) ընդդիմադիր հոսանքը, ուսմունքը, դավանանքը կամ վարդապետությունը, որը տարբերվում է հիմնական կամ պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան:
Քրիստոնեության ներսում մարդկանց այն խումբը, որոնք անջատվել են հասարակայնորեն ընդունված հիմնական կրոնական ուսմունքից կամ համայնքից կոչվում են աղանդավորներ: Աղանդի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց ,,ուսուցչի,, գաղափարներն ու բարոյական նորմերը:Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ առավելությունների, հեղինակության,նրա աստվածացման վրա, ինչը հանգեցնում է քրիստոնեության ուղղափառ,առաքելական վարդապետության ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման:Ուստի ԱՂԱՆԴԸ համարվում է ԿԵՂԾ, ԿՈՐԾԱՆԱՐԱՐ, ՎՆԱՍԱԿԱՐ և ՎՏԱՆԳԱՎՈՐ հասարակության, ընտանիքի և ազգերի համար:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: