Ռուսաստանը ստուգում է միջուկային հարվածի ուժգնությունը
Ռուսաստանի ՌՕ ուժերը կարող են միջուկային հարվածների փորձարկում իրականացնել Ատլանտյան օվկիանոսում և Հյուսիսային ծովում: Այս մասին հայտնում է The Daily Beast-ին՝ հղում անելով ԱՄՆ օդուժի սպաներին:
Փոխանցվում է, որ նրանք եկել են այն կարծիքին, որ ՌԴ-ն կարող է այդ փորձարկումները իրականացնել, որպեսզի ստուգի ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի արձագանքը Եվրոպայի օդային տարածքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայի օդային տարածքում հայտնաբերել էր ռուսական 4 ռազմական ինքնաթիռ, որոնք իրականացնում էին լայնածավալ ռազմական զորավարժություններ: