Խաղաղ օվկիանոսում գրանցվել է երկրաշարժ
Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան կղզիներում տեղի է ունեցել 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Կուրիլյան կղզիներից դեպի հարավ- արևելք 110 կմ-ի վրա:
Տեղեկությունների համաձայն` երկրաշարժը Սախալինում չի գրանցվել: Զոհեր, վիրավորներ չկան, փոթորիկի վտանգ ևս չկա: