Հումանիտար օգնությունը Դոնբասից վերադարձվել է Ռուսաստան
Հումանիտար օգնության երկու բեռ Դոնբասից վերադարձել է Ռուսաստան: Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Օլեգ Վորոնովի կատարած հայտարարությանը:
«Երկու հումանիտար օգնության բեռները, որոնք ՌԴ ԱԻՆ-ն ուղարկել էր Դոնեցկ և Լուգանսկ, վերադարձել են Ռոստովի մարզ», - ասել է նա:
Այս պարագայում, ՌԴ ԱԻՆ-ն ավարտել է մարդասիրական օգնություն տրամադրելու հեթական փուլը: