ԱՄՆ-ն ողջունել է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը
ԱՄՆ-ն ողջունել է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայանգիրը գազի հետ կապված: Այս մասին գրում է Agence France-Presse -ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակի կատարած հայտարարությանը:
«Մենք ողջունում ենք համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը դրական արդյունքի կհանգեցնի», - ասել է նա:
Հոկտեմբերի 31-ին ՌԴ-ն, Ուկրաինան և ԵՄ-ն ստորագրել են ձմռանը մատակարարվող գազի հետ կապված հարցը: Բացի այդ, եղել է համաձայնագիր նաև «Газпром»-ի և Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերությունների միջև: