Ինչո՞ւ է մեզ բոլորիս միշտ թվում, թե բոլորը պարտավոր են պաշտպանել հայերի շահերը
Ես չեմ հասկանում Նիկոլայ Ռիժկովի կողմից արված հայտարարությունների առթիվ սկսված ջղաձգումների պատճառը: Ինչի է մեզ բոլորիս միշտ թվում, թե բոլորը պարտավոր են պաշտպանել հայերի շահերը, երիցս ոչ բարեկամներ:
Ռիժկովը ռուս է և ավելի քան տրամաբանական է, որ նա պետք է պաշտպանի Ռուսաստանի շահերը, իսկ Հայաստանի շահերը պետք է պաշտպանեն հայերը և հայկական իշխանությունները, բայց չգիտես ինչու հայերը մտնելով մեծ քաղաքականություն, փնտրում են մեծ բարոյականություն:
Իսկ ինչ վերաբերվում է Ազգային հերոսի կոչմանը, ապա կարծում եմ Ռիժկովը թքած ունի դրա վրա, ով տվել է թող նա էլ մտածի:
Կարպիս Փաշոյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/715174885243209