Կլոպը քննադատել է «Բավարիա»-ին
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 3-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ի հետ հանդիպմանն ընդառաջ քննադատել է մրցակցի ղեկավարությանը: Նրա քննադատական խոսքից բաժին է հասել նաև «Բորուսիա»-ի լավագույն ֆուտբոլիստներին:
«Այն ժամանակ, երբ երկու թիմերն էլ գերազանց արդյունքներ էին ցուցադրում, նույնիսկ զվարճալի էր պատասխանել «Բավարիա»-ի կողմից մեր ֆուտբոլիստների հանդեպ ունեցած հետաքրքրության վերաբերյալ հարցերին: Հիմա ես ոչինչ չգիտեմ Ռոյսի հետ կապված իրավիճակի կապակցությամբ: Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ կյանքն արդար է: Նրանք, ովքեր իրենց վատ են պահում իմ հաջողության փուլում, պատասխան են տալու», – ասել է Կլոպը: