ԱՄՆ-ն մտադիր չէ փոփոխություններ մտցնել «ԻՊ»-ի դեմ պայքարի իր ռազմավարությունում
ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր չէ փոփոխություններ մտցնել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի իր ռազմավարությունում, քանի որ համարում է, որ այն ցանկալի արդյունքներ է տալիս: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին:
Ի պատասխան դրան` ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Նիդեռլանդների ու Մեծ Բրիտանիայի օդուժն օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով «F-16» կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: