Փաշինյանի Քաղաքացիական պայմանագրին նոր քաղաքական միավորներ ու անձիք կմիանան
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրն սկսել է նոր անդամներ ներգավել և թափով պատրաստվում է ակտիվ գործողությունների: Եթե մինչ այս նախատեսում էին, որպես կուսակցություն գրանցվել 2015թ.-ի կեսերին, հիմա, կարծես թե ծրագրերը փոխվել են և չի բացառվում, որ նախաձեռնությունը կուսակցություն դարձնելու գործը շատ ավելի վաղ տեղի ունենա:
Մեր տեղեկություններով, տարբեր քաղաքական միավորներ ու անձինք էլ են մտածում Պայմանագրին միանալու մասին:
Ըստ որոշ լուրերի, նման մտադրություն ունեն Ժիրայիր Սեֆիլյանի Նախախորհրդարանը, «Հայազն» կուսակցությունը, ինչպես նաև հայտնի անհատներ, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը, Զարուհի Փոստանջյանը, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը և այլք: Վերջիններս համակրում են Պայմանագրին և այստեղ հավաքված անձանց, սակայն անդամագրման հարցում չեն շտապում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: