Եռյակի հաջորդ հանրահավաքը, հավանաբար, կկայանա նոյեմբերի 7-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ նախատեսված է ոչ իշխանական լիդերների՝ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք որոշել են հանդիպել և քննարկել իրենց հետագա անելիքները, մասնավորապես պարզել, թե երբ է լինելու հաջորդ հանրահավաքը և ինչ քայլով է նշանավորվելու այն:
Նախնական տարբերակով քննարկվում է հաջորդ հանրահավաքը նոյեմբերի 7-ին անցկացնելու տարբերակը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: