Արքայազն Ուիլյամը ընտանիքի հետ միասին մեկնել է հանգստի
Բրիտանացի արքայազն Ջորջը իր ընտանիքի հետ միասին մեկնել է Շոտլանդիա հանգստանալու: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով The Sun-ին: Կայքի տեղեկություններով, արքայազն Ուիլյամի հղի կինն ամբողջությամբ բուժվել է տոքսիկոզ հիվանդությունից:
Նշվում է, որ արքայազնի ընտանիքը մեկնել է հանգստի դեռ երեքշաբթի օրը:
Ավելի վաղ, արքայազն Ուիլյամը և արքայադուստր Քեյթ Միդլթոնը նշել են, որ երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասում են ապրիլ ամսին: Նշվում է, որ Միդլթոնն առաջին անգամ է հանրությանը ներկայանում հղությունից հետո: