Քոբանիում ԱՄՆ-ն ութ օդային հարված է հասցրել «ԻՊ»-ի ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Սիրիայի սահմանային Քոբանի քաղաքում երկրի ռազմաօդային ուժերն 8 օդային հարված են հասցրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Հարվածների ընթացքում հաջողվել է իսլամիստների չորս բազա ոչնչացնել և ևս մեկ շենք, որտեղ հրամանատարության տվյալներով՝ ծայրահեղականները գտնվել են:
ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածների արժանացել են նաև Իրաքի ահաբեկիչների դիրքերը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: