Շվեյցարիայում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 3 իրաքցի է ձերբակալվել
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս մարտ ամսին Իրաքի երեք քաղաքացիների են ձերբակալել, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանն աջակցելու և Եվրոպայում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
Նրանք կասկածվում են Շվեյցարիայի տարածքում հանցավոր նպատակներով պայթուցիկ սարքերի և թունավոր գազերի , ինչպես նաև պոռնոգրաֆիայի տարածման մեջ:
«Այս քրեական գործին վերաբերող ոչ մի տեսակ լրացուցիչ տեղեկություն չի կարելի հաղորդել: Դրանք չեն կարող փոխանցվել օպերատիվ նկատառումներից ելնելով», - ասվել է դատախազության կողմից արված հայտարարության մեջ: