Դևիդ Քեմորոնը մերժել է թմրամիջոցների օրինականացման վերաբերյալ առաջարկը
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մերժել է երկրում թմրանյութերի օրինականացման նախագիծը: Առաջարկն արվել է բրիտանական ՆԳՆ-ի փորձագետների զեկույցի հրապարակումից հետո, որը կասկածի տակ է դրել ներկայիս խիստ մոտեցումը հոգեմետ նյութերի վաճառքի դեմ պայքարում: Գրում է Itar-tass.com-ը:
Հինգշաբթի օրը հրապարակած զեկույցի հեղինակներն հանգել են այն եզրահանգմանը, որ թմրայնութերի դեմ պայքարի օրենքների խստությունը հաջողության չի հանգեցնում դրա դեմ պայքարում:
Փաստաթուղթը պատրաստվել էր Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Նորման Բեյքերի նախաձեռնությամբ: Փորձագետների հավաստմամբ՝ նման քայլը կհանգեցնի անօրեն թմրաբիզնեսի լիկվիդացմանը և կնպաստի թմրամոլների բուժվելուն: Սակայն վարչապետը մերժել է այդ առաջարկը: