«Նորմանդական քառյակի» առաջնորդները ողջունել են գազի շուրջ ձեռք բերված համաձայնագրերը
Անցյալ գիշեր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի խնդիրը: Այդ մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը: Գրում է Russian.rt.com-ը:
«Առաջնորդները ողջունել են դեպի Ուկրաինա ռուսական բնական գազի մատակարարման և տարանցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:Դա կարևոր քայլ է դեպի Եվրոպա անդադար գազի ապահովման համատեքստում», - ասվել է տարածված հայտարարության մեջ: